Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի թամբաձև ճարմանդ և երկարավուն,ուղղանկյուն-քառանկյուն 15 զարդատախտակներ:Ստորին մասում ամրացված է հատիկանախշ ժանյակ:Աշխատանքը կատարված է կռման տեխնիկայով,իսկ զարդանախշումը՝փորագրման և սևադապատման: Զարդատախտակների ամբողջ մակերեսը ծածկված է ոճավորված բուսանախշերով:Զարդատախտակների մի եզրին ամրացված են ցորենի հատիկաձև ելուստներ:Հակառակ կողմում դրոշմված է վարպետի անվանատառերը՝դրոշմ խփողի տարբերանշանը և հարգանիշը՝84: Լայնություն (սմ)՝  1,5 Երկարություն (սմ)՝  71 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5968/2 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-647