Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են գմբեթաձև ուռուցիկ,վեցանիստ ,ալիքաձև ձևավորված ճարմանդը և երկար զարդատախտակների միացություն հիշեցնող ,մի կողմն աղեղնաձև դեպի ներս կտրվածքով,մյուս կողմը՝ դուրս 37 զարդատախտակներ՝ ճարմանդի երկրորդ մասի հետ միասին: Ունի ժանյակ: Աշխատանքը կատարված է կռմամբ,իսկ հարդարումը՝փորագրմամբ և սևադապատմամբ: Հիմնական զարդանախշը ոճավորված բուսահորինվածքներն են:Արծաթի հարգանիշը՝84,վարպետի անվան սկզբնատառերը՝СО: Լայնություն (սմ)՝  4,3 Երկարություն (սմ)՝  79 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4875/9 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-619