Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի երկելուստ, գնդաձև վերջույթով գմբեթաձև ճարմանդ և երկու տիպի 46 զարդատախտակներ, որոնցից մի մասը աղեղնաձև ներս կտրվածքով են՝ լայն, կենտրոնում սրածայր ելուստով, մյուս մասը՝ աղեղնաձև դեպի դուրս կտրվածքով, նեղ, կենտրոնում մեծ և գմբեթաձև ելուստով: Վերջին զարդատախտակից կախված է շղթա: Նյութը՝  արծաթ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  837.5 Հայտնաբերման ժամանակը՝  1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5895/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-642