Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշեգոտու վրա հագցված են գմբեթաձև ճարմանդը և 36 զարդատախտակներ: Ճարմանդը ելուստավոր է, ավարտվում է գնդաձև վերջույթով, ունի մի քանի շարք զարդագոտի: Զարդատախտակները երեք տիպի են մի մասը նեղ է և կիսաշրջանաձև դեպի դուրս կտրվածքով, մյուս մասը լայն է՝ նմանատիպ կտրվածքով: Զարդագոտիների կենտրոնում կան մեկական ելուստներ: Ճարմանդի մասերից մեկի վրա պատկերված է հոգևորականի պատկեր: Նյութը՝  արծաթ, ոչ թ.մ., կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  751.5 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4807 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-610