Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է 7 զարդատախտակներից և երկու մասից կազմված ճարմանդից: Զարդատախտակները ուղղանկյուն են, երկարավուն, ճարմանդը գորտաձև, էլիպսաձև հավելվածով: Զարդատախտակների և ճարմանդի մասերից յուրաքանչյուրի վրա ագուցված են երեքական քար և մեկական գմբեթաձև ելուստ: Զարդանախշը վերադիր է, հյուսածո, հատիկանախշ, ցանցկեն: Զարդատախտակները իրար են միանում գամերի միջոցով: Նյութը՝  ոչ թ.մ., ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Վրացական ՍՍՀ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  345.6 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2510/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-444