Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված և ներդիր ձողերով իրար են միացված ութաձև ճարմանդը և 16 քառանկյուն, կենտրոնական մասում ձվաձև, ուռուցիկ ձևավորմամբ զարդատախտակներ: Ճարմանդն ունի վերադիր, հյուսածո ցանցկեն թիթեռաձև վերմակերեսային զարդատախտակ: Զարդատախտակների միացման տեղում ձգվում է նեղ, երկարավուն զարդագոտի, որը ծածկում է հարակից զարդատախտակների միացման տեղը: Զարդանախշված է բուսական և երկրաչափական պատկերներով: Նյութը՝  արծաթ,կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  493.7 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7372/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-809