Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են ութաձև ճարմանդը և 16 զարդատախտակներ: Ճարմանդն ունի հյուսածո, ցանցկեն վերադիր զարդ, որի կենտրոնում ագուցված է կարմիր պաստա: Զարդատախտակները քառանկյուն են՝ կենտրոնական մասում ուռուցիկ, յուրաքանչյուր անկյունում կա մեկ ելուստ: Զարդանախշված է բուսական զարդանախշերով: Նյութը՝  արծաթ, կաշի, պաստա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  463.1 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2465/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-440