Գոտի

Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են ճարմանդը և 16 զարդատախտակներ: Ճարմանդը ութաձև է, ունի վերադիր ցանցկեն, հյուսածո, հատիկանախշ թիթեռնիկաձև զարդ, որի կենտրոնում ագուցված է մեկ հատ փիրուզ: Զարդատախտակները քառանկյուն են, յուրաքանչյուր անկյունում կա մեկ գմբեթաձև ելուստ, կենտրոնական մասը ձվաձև է, շրջագոտին հատիկանախշ: Զարդանախշված է բուսական պատկերներով: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ, փիրուզ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  601 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2421/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-432