Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են երկու մասից կազմված ճարմանդը և 33 զարդատախտակներ: Ճարմանդը գմբեթաձև է, զարդատախտակները երկու տեսակի. աղեղնաձև կտրվածքով ներս կամ դուրս, այնպես որ հագնում են իրար և ստեղծում զարդատախտակների սեղմ շարք: Զարդատախտակների մի եզրը ունի օղակաձև ալիքավոր ձևավորում: Զարդանախշված է ոճավորված բուսական և երկրաչափական պատկերներով: Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  28.06.80թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2419/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-431