Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա պղնձյա լարի միջոցով ամրացված են 7 ռուսական արծաթյա 20 կոպեկանոց1861թ. թվագրվող դրամներ և 2 հատ 50 կոպեկանոց դրամներ,ինչպես նաև երկու մասից կազմված ճարմանդը: Ճարմանդը ուղղանկյուն է, ներքևի մասում ունի օղակներ կախիկների համար: Ճարմանդի վրա ամրացված են վերադիր զարդատախտակներ: Զարդատախտակի եզրերը հատիկանախշ են: Ճարմանդն ունի շրջանաձև մի հավելված, որի կենտրոնում վեր է բարձրանում գմբեթաձև մի ելուստ:Ելուստի շուրջը դրվագման միջոցով պատկերված են բուսական նախշեր: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ-Շուշի Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  739/26 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-101