Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են ճարմանդը՝ մյուս մասում գտնվող իր երկրորդ կեսով և 39 զարդատախտակներ: Ճարմանդը գմբեթաձև է, բազմաելուստ, գնդաձև վերջույթով՝ բուսական կենտրոնաձիգ զարդանախշով:Զարդատախտակները երկու տիպի են. մի մասը աղեղնաձև կտրվածքով դեպի ներս և համեմատաբար լայն, մյուսը՝ աղեղնաձև կտրվածքով դեպի դուրս, այնպես որ զարդատախտակները հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Գոտու ստորին մասն ունի կցված հավելյալ զարդագոտի, որի յուրաքանչյուր առանձին մասնիկը սրտաձև է, իսկ ամբողջությամբ հիշեցնում է ալիքաձև ձևավորում: Լայնություն (սմ)՝  7 Երկարություն (սմ)՝  84 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  02.10.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4106/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-529