Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գոտին բաղկացած է 8 (ճարմանդի հետ միասին) զարդատախտակներից,որոնց շրջանակները հյուսված են արծաթե նուրբ թելերից, որի երկու կողմերից կան զույգ զուգահեռ արծաթյա թելեր,որոնց կենտրոնում ամրացված են արծաթյա հատիկներ:Զարդատախտակների չորս անկյուններում կան կոճակներ ,իսկ կենտրոնում՝ գմբեթաձև վարդյակ:Ճարմանդը բաղկացած է երկու միատեսակ զարդատախտակներից:Մեկի վերջավորությունը ,որի վրա ամրացված են միացման կեռիկները,կազմում է մի նոր էլիպսաձև զարդատախտակ:Ճարմանդի զարդատախտակներից յուրաքանչյուրի վրա կան յոթական արծաթե կոճակներ:Զարդատախտակների վրա պատկերված են հյուսածո հատիկանախշ նշաձև զարդեր:Գոտին ամբողջությամբ ոսկեջուր է: Նյութը՝  արծաթ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  212 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-36