Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է կաշվե ժապավենի վրա հագցված 63 զարդատախտակների՝ ճարմանդի հետ միասին: Տախտակներն ունեն ելուստներ և փորվածքներ:Տախտակների մակերեսը զարդանախշված է երկճյուղ տերևներով, իսկ կենտրոնական մասում ունեին գմբեթաձև ելուստներ:Ճարմանդը նույնպես գմբեթաձև է և մի մասի վրա ունի հայատառ մակագրություն:Տախտակների հակառակ երեսին դրոշմված է արծաթի հարգանիշը՝ 84, և վարպետի անուն ազգանվան սկզբնատառերը՝ ՍՄ: Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1561 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-288