Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա թելից հյուսված ժապավենի վրա հագցված են 27 զարդատախտակներ և 5 գմբեթաձև զարդակոճակներ։ Երկու զարդատախտակներ տարբերվում են մյուսներից՝ չորս արծվագլխի պատկերով խաչաձև ձևավորում ունեն։ Պատկերված են բուսական և կենդանական զարդամոտիվներ։ Զարդագոտիները հակառակ երեսին ունեն դրոշմ՝ արծաթի հարգանիշը՝ «84», դրոշմը՝ մարդու գլուխ, կա նաև պատրաստող վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ երկուսի վրա՝ «НЕ» մնացածի վրա՝ «КГ»։ Նյութը՝  արծաթ, սևադ,բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2049/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-407