Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երկու մասից կազմված ճարմանդը, երկու զարդատախտակներ, 10-ը զարդագոտիներ և վեց զարդակոճակներ։ Ճարմանդը շատ մեծ է, տերևաձև, ծայրը սուր, եզրի մի մասը ալիքաձև կտրտված, մասերից մեկի վրա կա երկարավուն հավելված /կենտրոնում ամրացված է մի մեծ գմբեթաձև ելուստ/։ Զարդատախտակները երկար են, մի կողմը ուղղանկյուն, մյուսը՝ սրտաձև կտրված, զարդատախտակները նեղ են, երկար, զարդակոճակները՝ ուռուցիկ: Լայնություն (սմ)՝  4 Երկարություն (սմ)՝  77 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2454/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-434