Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գոտին ունի 9 տախտակներ, որոնց վրա ամրացված են համապատասխան քանակությամբ զարդատախտակներ (ճարմանդի հետ միասին)։ Գոտու զարդատախտակները ամբողջությամբ ցանցկեն են, հյուսածո։ Ոլորված լարերի միջոցով զարդատախտակների վրա արվել են ծաղկաձև գեղեցիկ ձևավորումներ։ Հարակից զարդատախտակների միացման տեղը իրենից ներկայացնում է 10 թևանի գեղեցիկ ծաղիկ։ Գոտին ամբողջապես ոսկեջրված է։ Ճարմանդը ունի թիթեռնիկի ձև, ցանցկեն է, հյուսածո նուրբ ծաղկազարդերով։ Ճարմանդին ամրացված են 2 օղակներ, որոնցից հավանաբար կախվել են զարդեր։ Նյութը՝  երկաթ,անագ, ոսկեջուր Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  812 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-162