Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են ճարմանդը և 65 զարդատախտակներ:Ճարմանդը գմբեթաձև է, բազմաելուստ, մի քանի զարդատախտակներով, կենտրոնում ունի գնդաձև ելուստ: Զարդատախտակները երկու տիպի են, մի մասը լայն, աղեղնաձև դեպի ներս կտրվածքով, կենտրոնում սրածայր, ծաղկաձև ելուստով, մյուս մասը համեմատաբար նեղ, աղեղնաձև դեպի դուրս կտրվածքով, կենտրոնում գնբեթաձև , բուսանախշերով հարդարված ելուստով: Ստորին մասում ունի հատիկներով զարդարված ժանյակ: Պատկերված են ոճավորված բուսապատկերներ: Վերջին զարդատախտակից կախված է շղթա: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  10.10.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6906 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-767