Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա ամրացված են 18 զարդակոճակ, 6-ը՝ կիսալուսնաձև, 11-ը՝ ալիքաձև եզրերով գմբեթանման, 1-ը՝ էլիպսաձև, մի քիչ ուռուցիկ, վրան վեցթևանի աստղ: Ճարմանդը թամբաձև է: Զարդատախտակները և ճարմանդը փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված են, 2 կողմից կան կախված 4-ական կաշվե կախիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա ամրացված են վեցթևանի աստղաձև ձկնանման և սլաքաձև մեկական զարդատախտակներ: Սրանք ևս փորագրված և սևադապատման եղանակով զարդանախշված են: Ժապավենից կախված են նաև մեկ ատրճանակ, փամփշտակալ զարդակախիկներ: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, պղինձ, Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  797 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-147