Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ժապավենին հագցված են ոճավորված գորտաձև եռամաս ճարմանդը, ուղղանկյուն-քառանկյուն 15 զարդատախտակ և 16 երկարավուն զարդագոտի: Ճարմանդի մասերից յուրաքանչյուրի վրա ագուցված է մեկ մարջան, իսկ էլիպսաձև հավելվածի վրա ամրացված է երկու աստղաձև, մեկ տերևաձև զարդակոճակ, և ագուցված է 7 քար: Կատարված է կռմամբ, իսկ զարդանախշումը՝ փորագրմամբ և սևադապատմամբ: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, փիրուզ, մարջան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4875/12 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-619