Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներդիր ձողերով իրար են միացված 8 զարդատախտակ և ճարմանդը: Զարդատախտակները ուղղանկյուն են, մեծ, ճարմանդը՝ նույնատիպ, բայց ավելի երկար: Զարդատախտակների և ճարմանդի կենտրոնում ամրացված է գմբեթաձև մեկ ելուստ: Զարդատախտակները հարդարված են գունավոր ապակիներով, իսկ ճարմանդը՝ ապակիներով և փոքրիկ գմբեթաձև ելուստներով: Գոտու ստորին մասից կախված են տերևաձև և կլոր կախիկներ, որոնց կենտրոնում ագուցված են գունավոր ապակիներ: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով: Հիմնական զարդանախշը՝ բուսական: Ամբողջապես ոսկեջրած է : Նյութը՝  արծաթ, ոսկեջուր, գունավոր ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4000 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-511