Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա ամրացված են երկմաս ճարմանդը և 3 շարք ռուսական տարբեր արժեքների 77 դրամ: Ճարմանդի 2 մասն էլ ուղղանկյուն են, լայն և երկարավուն: Ճարմանդի մասերից մեկին կից կա կլոր հավելված, որի կենտրոնում ամրացված է գմբեթաձև ելուստ: Հիմնական աշխատանքը կատարված է կռման տեխնիկայով, իսկ զարդանախշումը՝ փորագրման և սևադապատման: Պատկերված են ոճավորված բուսանախշեր: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6519/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-702