Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի՝քանդված Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ճարմանդը բաղկացած է երկու մասից, մեկին կից էլիպսաձև հավելված կա, որի մեջտեղում ամրացված է գմբեթաձև ելուստ: Ճարմանդի երկու մասին կա մեկական ելուստ: Ունի զույգ արծվագլխի պատկերով մեկ զարդատախտակ, 3 աստղաձև և 2 խաչաձև զարդակոճակներ: Ամբողջությամբ արծաթյա մասերը սևադապատված և փորագրման տեխնիկայով զարդանախշված են: Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  665/8 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-87