Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երկու մասից կազմված գորտաձև ճարմանդը՝ զույգ թռչնագլխի պատկերով, ծնող զույգի պատկերով, բացվող կոկոնի նմանվող վերջավորություն ունեցող 2 զարդատախտակներ, 4 խաչաձև, 3աստղաձև զարդակոճակներ:Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստ: Զարդանախշված է ոճավորված բուսական պատկերներով: Նյութը՝  արծաթ, սևադ, կանեփ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1030/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-191