Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են գրեթե առանց նստուկի, թամբաձև ճարմանդը, աղեղնաձև կտրվածքներով 40 կարճ և լայն զարդատախտակներ, ինչպես նաև մեկ մեծ ուղղանկյուն վերջավորությամբ զարդատախտակ, որն իր երկու օղակով հագել է ճարմանդին: Գոտին ստորին եզրում ունի հատիկանախշ ժանյակ: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման տեխնիկայով զարդանախշված է: Պատկերված են ոճավորված բուսապատկերներ: Ճարմանդը բաղկացած է երկու դիմային և մեկ մեջտեղի հատվածից: Դիմայինները ցանցկեն են, հիշեցնում են ոճավորված բուսապատկերների: Ոսկեջրած է: Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված են վարպետի անվանատառերը՝ «ОТ»: Վարպետ՝  Թբիլիսցի Հովհաննես Լայնություն (սմ)՝  5 Երկարություն (սմ)՝  84 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7009/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-784