Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են էլիպսաձև, ուռուցիկ ճարմանդը և 54 զարդատախտակ: Զարդատախտակները երկու տիպի են. մի մասը նեղ և աղեղնաձև՝ դեպի դուրս կողերով կտրվածքով, մյուսները՝ լայն և աղեղնաձև՝ դեպի ներս կտրվածքով եզրերով: Զարդատախտակները ստորին մասում ունեն ալիքաձև-օղակավոր ձևավորում: Հիմնական աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ հարդարումը՝ փորագրման, սևադապատման և ոսկեջրման: Պատկերված են ոճավորված բուսանախշեր: Զարդատախտակի կենտրոնում կան ծաղկաձև փոքրիկ ելուստներ: Հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84° և վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը: Լայնություն (սմ)՝  2.5 Երկարություն (սմ)՝  74 Նյութը՝  արծաթ, սևադ, ոսկեջուր, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Հայտնաբերման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4260/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-561