Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են գմբեթաձև,քիչ էլիպսաձև, երկելուստ, հենքի մասում՝ խորանատիպ կտրվածքներով, մեջտեղում՝ երեք զարդատախտակով ճարմանդը, երկու տիպի 37 և մեկ մեծ, մի կողմում ուղղանկյուն, մյուսում՝ աղեղնաձև ձևավորմամբ մեկ զարդատախտակ: Զարդատախտակների մի մասն ունի աղեղնաձև, դեպի ներս կտրվածք, մյուս մասը՝ դեպի դուրս: Զարդատախտակները կենտրոնում ունեն ծաղկաձև ելուստներ: Աշխատանքը կատարված է կռման տեխնիկայով, զարդանախշումը՝ վերադրման, փորագրման և սևադապատման: Պատկերված են խիտ ոճավորված բուսանախշեր: Հակառակ կողմում դրոշմված են վարպետի անվանատառերը՝ «Դ.Բ»: Լայնություն (սմ)՝  6.2 Երկարություն (սմ)՝  76 Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6942/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-778