Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա կաշվե և բամբակյա թելից հյուսված փոկերի միջոցով ամրացված են երեք խաչաձև ,վեց աստղաձև զարդակոճակներ և 2 սլաքաձև զարդատախտակներ և 2 մասերից կազմված ճարմանդը։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ( ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Խաչաձև զարդակոճակները թռչնագլխի նմանվող վերջավորություն ունեն։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական (ծաղիկ, տերև) և կենդանական (թռչուն) զարդանախշեր։ Ճարմանդի հակառակ երեսին կա վարպետի դրոշմը՝ «մարդու գլուխ», արծաթի հարգանիշը՝«84» և վարպետի անուն ազգանվան սկզբնատառերը: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ, Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104