Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է կաշվե ժապավենից, մեկ խաչաձև զարդակոճակից, ռուսական 5 արծաթյա «20» կոպեկանոց դրամներից, սլաքաձև երկու զարդատախտակներից և երկու մասից կազմված ճարմանդից։ Սլաքաձև զարդատախտակների մեջտեղում կա փորագրված խաչի պատկեր։ Ճարմանդի հակառակ երեսին դրոշմված է վարպետի անուն ազգանվան սկզբնատառերը: Պատրաստված է ձուլման տեխնիկայով , ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված են բուսական զարդամոտիվներով։ Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/29 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104