Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա բամբակյա թելից հյուսված կտորի միջոցով ամրացված են մեկ հատիկանախշ հյուսածո (շրջանաձև), երկու աստղաձև զարդակոճակներ, երկու արծաթյա դրամներ, սլաքաձև երկու զարդատախտակ և երկու մասից կազմված ճարմանդը։ Ճարմանդի և զարդատախտակների վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով , ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդամոտիվներ Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104