Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա ամրացված են արծվագլխի պատկերով երկու զարդատախտակներ և երկու մասից կազմված ճարմանդը։ Առանձին գոտու են պատկանում 6 արծաթյա ռուսական դրամներ։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով , ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր։ Ճարմանդի մասերի և զարդատախտակների վրա կա մեկական գմբեթաձև այլ ելուստներ (ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/23 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104