Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  2.5 սմ լայնությամբ կաշվե ժապավենի վրա բամբակյա թելից հյուսված փոկի միջոցով ամրացված են գորտաձև 2 մասից կազմված ճարմանդը, զույգ թռչնագլխի պատկերով վերջավորությամբ 2 զարդատախտակներ, 4 խաչաձև և 1 աստղաձև զարդակոճակներ: Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր: : Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստ, ամենամեծը ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1166/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-199