Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են եռագորտի միասնություն հիշեցնող ճարմանդի խիստ ոճավորված տարատեսակը և 7 ուղղանկյուն, երկարավուն զարդատախտակներ, որոնք մի եզրին ունեն մեկական ցորենի հատիկաձև ելուստ: Ճարմանդը երկմաս է. մասերից մեկին կից կա ութաձև հավելված: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, ապա՝ փորագրման և սևադապատման տեխնիկայով զարդանախշված: Լայնություն (սմ)՝  8.2 Երկարություն (սմ)՝  74 Նյութը՝  արծաթ. սևադ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոր Բայազետ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6922 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-772