Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի՝ տղամարդու Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե փոկի միջոցով իրար են միանում 17 զարդատախտակ՝ ճարմանդի հետ միասին: Զարդատախտակների մի եզրն ունի ալիքաձև հատիկանախշ ձևավորում, եզրագոտիները ևս ալիքաձև հատիկանախշ են: Զարդատախտակների վրա պատկերված են բուսական զարդանախշեր, իսկ ճարմանդի վրա՝ կենդանու պատկեր: Ճարմանդը թամբաձև է: Գոտին ամբողջությամբ ոսկեջրած է: Ճարմանդից կախված է շղթա: Զարդատախտակները պատրաստված են ձուլման տեխնիկայով: Զարդատախտակների հակառակ երեսին դրոշմված են վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը, արծաթի հարգանիշը և վարպետի դրոշմը: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  789 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-139