Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա բամբակի կտորի միջոցով ամրացված են յոթ խաչաձև , երեք աստղաձև զարդակոճակներ, բացվող կոկոնի նմանվող վերջավորություն ունեցող երկու զարդատախտակներ և երկու մասից կազմված ճարմանդը։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստներ, ամենամեծը՝ էլիպսաձև հավելվածի վրա։Ճարմանդի մասերի, ինչպես նաև զարդատախտակներից յուրաքանչյուրի վրա կա երկուկան շրջանաձև անցքեր։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով , ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական զարդանախշեր։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  739/25 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-101