Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են չորս աստղաձև, երկու խաչաձև, մեկ ալիքաձև եզրերով զարդակոճակներ, խաչաձև վերջավորությամբ երկու զարդատախտակներ և երկու մասից կազմված ճարմանդը։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով , ամբողջությամբ փորագրված և սևադապատված։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստներ , ամենամեծը՝ էլիպսաձև հավելվածի վրա։ Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/30 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104