Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենի վրա բամբակյա թելից հյուսված փոկի միջոցով ամրացված են 4 խաչաձև , 5 աստղաձև, մեկ գմեթաձև զարդակոճակներ, 8 հատ «20»- կոպեկանոց, 2 հատ մեկ ռուբլիանոց ռուսական արծաթյա դրամներ(1847-62թթ.) , 2 արծաթյա թիթեղ, 2 խաչաձև վերջավորություն ունեցող զարդատախտակներ և 2 մասից կազմված ճարմանդը։ Ճարմանդի և զարդատախտակների վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ (ամենամեծը՝ էլիպսաձև հավելվածի վրա)։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով , ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր։ Զարդակոճակները և դրամները ամրացված են զույգ- զույգ։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/19 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104