Գոտի

Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենը երեսպատված է թավշով, որի վրա ամրացված է ցարական, երկշարք, 19-րդ դարի երկրորդ կեսի 36 դրամ, և երեք շարք 88 արույրի կոճակ, որոնք ամրանում են ոսկեջրած մետաքսաթելի հյուսվածքին, իսկ վերջինս՝ թավշին: Գոտու ստորին մասում ամբողջ երկարությամբ ձգվում է արծաթյա շղթա, որին օղերով ամրացված են 10 կոպեկանոց դրամներ: Ճարմանդը բաղկացած է 2 մեծ զարդատախտակից: Զարդատախտակներից մեկի շարունակությունը կազմում է սկավառակաձև հավելվածը, որի կենտրոնում կա արծաթաթելից հյուսված մի վարդակ: Վարդակի 2 խումբ շրջագծեր իրարից բաժանվում են ագուցված 12 գունավոր ապակիներով, հյուսածո, հատիկանախշ, գմբեթաձև կոճակներով: Զարդատախտակների վրա փորագրման և սևադապատման եղանակով պատկերված են բուսական զարդանախշեր: Նյութը՝  արծաթ, ոսկեջուր, սևադ, արույր, կաշի, թավիշ, գունավոր ապակի, մետաքսաթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  194/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-35