Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա թելից հյուսված ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երեք խաչաձև, երկու աստղաձև զարդակոճակներ, արծվագլխի պատկերով երկու զարդատախտակներ և երկու մասից կազմված ճարմանդը։ Յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստ (ամենամեծը ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա, որին միաժամանակ ամրացված է միացման կեռիկը)։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր։ Նյութը՝  արծաթ, սևադ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/17 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104