Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա կաշվե փոկի միջոցով ամրացված են «6» խաչաձև, «4» աստղաձև զարդակոճակներ, թռչնագլխի պատկերով (սիրամարգ կամ հոպոպ) երկու զարդատախտակներ և նորից թռչնագլխի պատկերով (ծնող զույգ) երկու մասից կազմված ճարմանդը, ինչպես նաև վեց արծաթյա ռուսական քսանկոպեկանոց և մեկ միռուբլիանոց դրամներ։ Զարդակոճակների, զարդատախտակների և ճարմանդի մասերից յուրաքանչյուրի վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ (ամենամեծը էլիպսաձև հավելվածի վրա)։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր։ Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/18 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104