Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են չորս խաչաձև, երեք աստղաձև, մեկ ալիքաձև զարդակոճակներ, երկու ռուսական արծաթյա հիսուն կոպեկանոց 1896 թ. դրամներ, կիսալուսնաձև վերջավորություն ունեցող երկու զարդատախտակներ և երկու մասից կազմված ճարմանդը։ Ճարմանդի մասերի և զարդատախտակների վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ (ամենամեծը ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր։ Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Զանգեզուր Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/26 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104