Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երկու մասից կազմված ճարմանդից, սլաքաձև երկու զարդատախտակից և հինգ պարսկական ու ռուսական (2) արծաթյա՝ XIX դարի դրամներից։ Ճարմանդի առանձին մասերի և զարդատախտակների վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ (ամենամեծը ճարմանդի հավելվածի վրա)։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական զարդանախշեր։ Զարդատախտակներից մեկի հակառակ երեսին դրոշմված է «84» և մարդու գլուխ՝ համապատասխանաբար արծաթի հարգանիշը և վարպետի դրոշմը։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/25 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104