Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երեք խաչաձև, մեկ աստղաձև զարդակոճակներ, ռուսական երկու արծաթյա մեկռուբլիանոց XIX դարի 2 դրամներ, սլաքաձև երկու զարդատախտակներ և երկու մասից կազմված ճարմանդը։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկ գմբեթաձև ելուստ (ամենամեծը ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  743/15 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-103