Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվեգոտուն հագցված են լայն, թամբաձև ճարմանդը և 44 զարդատախտակ՝ ճարմանդի երկրորդ մասի հետ միասին, որոնց մի կողմն ունի փոքրիկ աղեղնաձև, դեպի ներս կտրվածք, մյուս կողմը՝ դեպի դուրս, այնպես, որ հարակից զարդատախտակները հագնում են իրար: Հիմնական աշխատանքը կատարված է կռման միջոցով, իսկ զարդանախշումը՝ կտրվածքի: Զարդատախտակների կենտրոնում կա շատ փոքր, մի բազմաթերթ ծաղիկ, իսկ շուրջը՝ խիստ ոճավորված բուսահորինվածքներ: Նույն զարդամոտիվներով զարդանախշված են ճարմանդի մակերեսի կենտրոնական լայն զարդագոտին և երկու դիմային զարդատախտակ: Վերջին զարդատախտակի հարթ մակերեսին պատկերված է մի մարդ և գրված է «Սմբատ»: Դրոշմած է պատրաստող վարպետի անվանատառերը՝ «МТ»: Ունի հատիկանախշ դեպի ներքև սրացող ժանյակ: Լայնություն (սմ)՝  4.3 Երկարություն (սմ)՝  85 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4875/11 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-619