Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արհեստական նեղ կաշեգոտու վրա հագցված են թամբաձև ճարմանդը և ճարմանդի երկրորդ մասի հետ միասին 21 զարդատախտակ: Զարդատախտակների ստորին մասն ունի հատիկանախշ ալիքաձև-օղակավոր ձևավորում: Զարդատախտակների կենտրոնական մասում կան մեկական փոքրիկ, գմբեթաձև ելուստներ, իսկ լայնության վրա՝ մի կողմում, կորիզաձև ելուստներ: Հիմնական աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, սևադապատման և ոսկեջրման: Զարդանախշը բուսական է: Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, կնքողի տարբերանշանը՝ մարդու գլուխ և պատրաստող կամ կնքող վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը : Լայնություն (սմ)՝  3 Երկարություն (սմ)՝  89 Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2130/21 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-409