Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի՝ քանդված Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գոտի Պահպանվել են երկու մասից կազմված գորտաձև ճարմանդը, բացվող կոկոնի նմանվող վերջավորությամբ երկու զարդատախտակներ, երկու աստղաձև, հինգ խաչաձև զարդակոճակներ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի կենտրոնում կա մեկ ելուստ՝ամենամեծը ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  733/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-100