Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենին հագցված են 29 զարդատախտակ՝ ճարմանդի հետ միասին: Ճարմանդն էլիպսաձև է, զարդատախտակների մի եզրն ունի ալիքաձև ձևավորում, լայնությամբ մի եզրն ունի աղեղնաձև կտրվածք դեպի ներս, մյուս եզրը՝ դեպի դուրս: Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա՝ փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված: Հակառակ երեսին ունի դրոշմ՝ «42»: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2130/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-409