Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են երկարավուն, դիմացից թամբաձև ճարմանդը, 47 երկարավուն, նեղ զարդատախտակ, երկու լայն զարդատախատակ, փոկի միջոցով ամրացված են 6 հատ վեցթևանի ուռուցիկ, ծաղկաձև և երեք հատ ծաղկեփնջաձև զարդակոճակ: Հագցված է նաև մեկ երկաթյա կեռիկ: Արծաթյա մասի աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշվել են բուսապատկերներ: Ժապավենի ծայրին ամրացված լայն զարդատախտակի վրա ունի սևադապատ գրություն, որի ստորին մասում փորագրված են դաշույն և ատրճանակ: Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված է պատրաստող վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «КР»: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4121/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-533