Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե նեղ ժապավենի վրա հագցված են 21 զարդատախտակ՝ ճարմանդի հետ միասին: Ճարմանդը թամբաձև է: Զարդատախտակները պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման, սևադապատման և հատիկանախշման միջոցով վրան պատկերվել են ծաղկանախշեր: Յուրաքանչյուր զարդատախտակի կենտրոնում կա մեկ քառաթև ծաղկանախշ: Զարդատախտակների ստորին եզրն ունի աղեղնաձև կտրվածք՝ դեպի ներս, մյուսը՝ դեպի դուրս, այնպես, որ սեղմ կերպով հագնում են իրար: Այդ միացման տեղում կա կորիզաձև ելուստ: Զարդատախտակների հակառակ երեսին դրոշմած են վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը և դրոշմը:
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՀայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1618
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-294