Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե հաստ ժապավենի վրա ամրացված են եռաշարք դասավորությամբ, նույն չափի 20 կոպեկանոց 59 դրամ և մեկ խոշոր մեկռուբլիանոց՝ ճարմանդի մոտ: Ճարմանդը բաղկացած է երկու զարդատախտակից, սևադապատված են՝ զարդարված բուսական և այլ գծանախշերով: Ճարմանդի մի մասի վրա սևադով պատկերված է ոճավորված թռչնի պատկեր, մյուսին կից կա շրջանաձև մաս, որը կենտրոնում ունի կոնաձև ելուստ: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Կիրովական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  49/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-7