Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենի վրա ամրացված են երկմաս ճարմանդը և երեք շարք ռուսական «15» կոպեկանոց 74 դրամներ։ Գոտու ստորին մասից շղթայի և օղակների միջոցով կախված են նույն արժեքի 101, երեքական խումբ կազմող դրամներ։ Ճարմանդի երկու մասերն էլ շատ մեծ են, լայն ուղղանկյուն։ Մասերից մեկին կից կա ութաձև ձևավորմամբ հավելված, որոնց 2 ծայրերի զարդերը հյուսածո և հատիկանախշ , ուռուցիկ գմբեթաձև են, իսկ կենտրոնական մասում ագուցված է մի մեծ սարդիոն։ Ճարմանդի մասերի եզրազարդերը քառաթև դրվագազարդ ծաղիկներ են, իսկ կենտրոնում ունի վերադիր հյուսածո զարդատախտակ։ Ճարմանդի երկու մասերի վրա էլ դրոշմված է պատրաստման ժամանակը ՝ 1878 և պատրաստողի անուն ազգանվան սկզբնատառերը՝ «ТП»: Լայնություն (սմ)՝  7.5 Երկարություն (սմ)՝  79.5 Նյութը՝  արծաթ, կաշի, սարդիան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նախիջևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4240 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-559